Բոլորն էլ կյանքի որոշակի հատվածում ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս խնդիրը տանջում է հատկապես կանանց, նրանք ջանք ու եռանդ չեն խնայում՝ թեկուզ մեկ ավելորդ կիլոգրամից ազատվելու համար: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք ներկայացնում հրաշալի ըմպելիք, որը կօգնի 14 օրում ազատվել 9 կիլոգրամից:
Բաղադրություն 1 թ/գ դարչինի փոշի 1 բաժակ եռացրած ջուր 1 թ/գ մեղր 1 կտոր կիտրոն Դարչինի փոշին լցրեք եռացրած ջրի մեջ և թողեք ըմպելիքը թրմվի 20 րոպե, ապա ավելացրեք կիտրոնի կտորն ու մեղրը:
Խառնուրդը տեղափոխեք սառնարան: Դարչինով ըմպելիքը պետք է խմել օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 1 բաժակի չափով: Դարչինով նիհարելու կուրսը 14 օր է: Առավելագույն արդյունքի համար ավելի շատ սպիտակուցային մթերքներ և քիչ ածխաջրեր օգտագործեք: Արդեն իսկ 2 շաբաթ անց կնկատեք, թե որքան եք թեթևացել, իսկ հագուստը մեծացել է: 4 ամիս անց կարող եք կրկնել կուրսը: