Վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նռան մզվածքը հրաշալի կերպով կանխարգելում է անոթների խցանումները, որոնք հաճախ հանգեցնում են սրտանոթային հիվանդությունների:

 

Անոթային խցանումները կարող են անոթների պատերի հաստացման պատճառ դառնալ, որն առավել հայտնի է աթերոսկլերոզ անվամբ: Նուռը խթանում է արյան հոսքն ու արդյունավետ կերպով նվազեցնում է բորբոքումներն ու իջեցնում է բարձր ճնշումը: Այս հրաշալի միրգն իջեցնում է տրիգլիցերիդների մակարդակն ու կանխարգելում է սրտի խնդիրները, ներառյալ՝ սրտի կաթվածը: Healthyfoodteam կայքը ներկայացնում է մի քանի միջոցներ, թե ինչպես է ազդում նուռն ամբողջ առողջության վրա:

 

Էդինբուրգի համալսարանում վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ նուռը խթանում է ճարպերի այրման գործընթացը: Ավելին, այն վերացնում է ճարպերի ամենավտանգավոր տեսակը: Նուռը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են սրտանոթային հիվանդությունները: Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Մաքրում է անոթները խցանումներից:

 

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ նռան կանոնավոր օգտագործման դեպքում կանխարգելվում է շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաև՝ շաքարախտը: Նուռը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Ունի հակաբորբոքային հատկանիշներ: Նուռը լավ է ատամների համար, քանի որ պարունակում է հակաբակտերիալ տարրեր, որոնք կանխարգելում են ատամնակարիեսի առաջացումը: Հրաշալի կերպով վերականգնում է լյարդի աշխատանքը: Նռան հյութը հղիության ընթացքում խմելով՝ կպաշտպանեք երեխայի ուղեղը: