Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Facebook ցոցցանցի իր էջում գրում է.

 

Այսպիսի տեղեկատվություն է հայտնվել այսօր թուրքական «Սթար» մերձիշխանական օրաթերթում։ Համաձայն այս լուրի՝ պատը արդեն իսկ կառուցվում է Սիրիայի սահմանի (պատվիրատուն՝ Պաշտպանության նախարարություն և Ֆինանսների նախարարություն) և կավարտվի այս տարվա ապրիլին։ Այս աշխատանքները ավարտելուն պես կսկսվեն Հայաստանի և Վրաստանի հետ սահմանային պատերի կառուցումը, որոնք կունենան երեք մետր բարձրություն, ծածկված կլինեն փշալարով։
Կարող ենք ենթադրել, որ պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի առաջին հերթին սահմանափակել քուրդ զինյալների և իսլամական ահաբեկիչների համեմատաբար ազատ ելումուտը։ Հայաստանի և Վրաստանի պարագայում պատը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել սահմանները երկրի արևելքում։ Հակված եմ կարծել նաև, որ թուրքական կողմի համար Հայաստանի և Վրաստանի հետ պատի կառուցումը կձգձգվի՝ չունենալով հրատապություն։