Երեկ տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում հայտնաբերվել են մեկ ամիս առաջ ալ-Բաբ քաղաքի մոտ կորած 2 թուրք զինվորների դիակները:


Վերոհիշյալը Սիրիայում հերթական սպանված թուրք զինվորների մասին տեղեկություն կլիներ, եթե չբացահայտվեին մանրամասները, իսկ դրանք հետևյալն են՝
Տեղի է ունեցել փոխանակում:

 

Սպանված թուրք զինվորների դիակների դիմաց (հավանաբար թուրքերի միջնորդությամբ) ընդդիմադիրներն ազատ են արձակել իրենց մոտ պահվող Իսլամական պետության հրամանատարներից մեկին:

 

Սարգիս Գրիգորյան