Անհերքելի իրողություն է՝ որևէ միջազգային հակամարտության վերջնական կարգավորման համար լրջագուն պայման է նաև հակամարտ ժողովուրդների միջև տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ ներարկված ատելության թոթափումը, որն առավել շոշափելի արդյունքներ կարող է ունենալ բացառապես սերնդափոխության արդյունքում:

 

Գրառմանը կցված լուսանկարներն արված են Գազայի հատվածում, որտեղ պաղեստինցիները միմյանց քաղցրավենիք են հյուրասիրում, իսկ սոցիալական ցանցերի պաղեստինյան հատվածում պարզապես ցնծություն է տիրում՝ 2 օր առաջ Երուսաղեմում բեռնատարի միջոցով տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առիթով, որի հետևանքով սպանվել են 4 իսրայելցի զինծառայողներ, ավելի քան մեկ տասնյակն էլ վիրավորվել է:

 

Եվ որքան էլ քաղաքական գործիչները, դիվանագետները, միջազգային հանրությունը ջանք ու եռանդ չխնայեն մեր ժամանակների ամենատևական հակամարտության՝ պաղեստինաիսրայելական հիմնախնդրի կարգավորման հարցում, միևնույն է միմյանց նկատմամբ թշնամանքն ու փոխադարձ ատելությունը հավելյալ լրջագույն խնդիրներ են ստեղծելու նաև այս հիմնախնդրի վերջնական կարգավորման համար:

  

 

Արմեն Պետրոսյան