1. Կաշվե պայուսակից ջրի հետքերը հեռացնելու համար հետքի վրա ջրի և քացախի խառնուրդ լցրեք, զգուշորեն մաքրեք։
2. Բիժուտերիայի հետևանքով առաջացող հետքերից խուսափելու համար անհրաժեշտ է դրանց ներքին հատվածը պատել թափանցիկ լաքով։
3. Յուղի հետքը հագուստից հեռացնելու համար օգտագործեք մանկական տալկ։
4. Մանկական շամպունը կփրկի լվանալուց հետո նեղացած հագուստը։ Հագուստը թրջեք տաք ջրում, մանկական շամպունով, 30 րոպեով (1 լիտր ջրին՝ 1 ճաշի գդալ շամպուն)։ 10 րոպե թողեք երկու սրբիչի արանքում։ Հագուստը դարձրեք իրական չափսի, ծայրերին որևէ ծանր բան դրեք և թողեք չորանա։
5. Սափրիչը կօգնի ձեզ «քոլքոտած» հագուստը նորացնելու գործում։
6. Որպեսզի մուգ ջինսը լվանալու արդյունքում չկորցնի գույնը, լվացքի մեքենայի մեջ քացախ ավելացրեք։
7. Վերնաշապիկի, շրջազգեստի որոշ հատվածներ կարող եք արդուկել մազերի հարդարման միջոցի օգնությամբ։
8. Ռետինը կհեռացնի զամշի վրա առաջացած քերծվածքները։
9. Կեդերը մաքրելու համար խառնեք սոդան և լվացող միջոցը միքսերով, ատամի խոզանակով մաքրեք կեդերի սպիտակ հատվածը։
10. Ջինսը նեղ երկարաճիտ կոշիկի մեջ տեղավորելու համար օգտագործեք այս հնարքը։
11. Հագուստի վրա քրտինքի հետքերից ազատվելու համար օգտագործեք կիտրոնի հյութ և կերակրի սոդա։
12. Սպորտային հագուստի դուրս եկած թելը ներս մտցնելու համար օգտագործեք ձողիկներ։
13. Կոշիկը լայնացնելու գործում կօգնի սառույցը։ Ջրով տոպրակը դրեք կոշիկի մեջ, ապա դրեք սառցարանը։ Հանեք կոշիկը, երբ ջուրը վերածված կլինի սառույցի, սպասեք, մինչև սառույցը մի փոքր հալվի։ Ուշադիր եղեք՝ այս միջոցը չի կարելի օգտագործել լաքապատ կոշիկի դեպքում։
14. Որպեսզի տաբատը էլեկտրականանա, յուրաքանչյուր ոտքի ներթքևի հատվածում գնդասեղ ամրացրեք։
15. Որպեսզի տաբատի շղթան չբացվի, օգտագործեք այս հնարքը։