Միանգամից նշենք. այս ըմպելիքը տարօրինակ համ ունի: Շատերին կարող է դուր չգալ: Բայց ըստ ներգործության՝ բնական միջոցը շատ ուժեղ է: Ակնթարթորեն վերականգնում է օրգանիզմը և ոտքի է կանգնեցնում:

 

Բանանային այսպիսի կոկտեյլը շատ արագ է պատրաստվում: Հիմնական սննդարար բաղադրիչը բանանն է, որը պարունակում է կալիում, մագնիում և ֆոսֆոր: Կալիումն օգտակար է բոլոր մկանների համար, այդ թվում՝ նաև սրտի մկանների: Ֆոսֆորը կօգնի օրգանիզմին գլուխ հանել ածխաջրերից:

 

Դարչինը կարող է կանխարգելել Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, տարբեր ուռուցքներ և մենինգիտը: Կարևոր պահ. ըմպելիքի համար պետք է ընտրել բնական դարչին, այսինքն՝ փայտիկներ, այլ ոչ թե՝ փոշի: Այս զարմանահրաշ համեմունքը կօգնի անպտղության դեմ պայքարում, քանի որ կնոջ օրգանիզմում հավասարակշռում է կանացի և տղամարդկային հորմոնների քանակը: Բայցի այդ, դարչինն էականորեն կիջեցնի շաքարի և խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Բանան՝ դարչինի հետ Բաղադրիչներ

 

1. Ջուր – 1 լ 2. Կտրատած բանան – 2 հատ 3. Դարչինի փայտիկներ – 2 հատ Պատրաստման եղանակը 1. Ջուրը եռացնել դարչինի հետ: Տաք ջրի մեջ լցնել բանանը, թողնել, որ ջուրը եռա: 2. Սառեցնել և խմել կոկտեյլը քնելուց 1 ժամ առաջ: Լավ մարսողություն, ամուր քուն, հիշողության լավացում, հեմոգլոբինի բարձրացում. սա բանանի ըմպելիքի դրական ազդեցության միայն մի փոքր մասն է: Շատ լավ հանգստացնում է նյարդային համակարգը: Անպայման փորձեք: