ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարում են, որ «Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին ներթափանցման փորձի համար, որը հանգեցրել է մարդկային զոհերի»: Միաժամանակ ասվում է, որ Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրենց մոտ պահել մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը: Մնում է հետաքրքրվել, թե ինչպես է ադրբեջանցու մարմինը հայտնվել հայկական տարածքում, եթե Բաքուն մեզ մեղադրում է ներթափանցման փորձի համար, և այդ հարցը տալ Մինսկի խմբի համանախագահներին:

 

Վախթանգ Սիրադեղյան