1992-93թթ.-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը ապրում էր դժվարին օրեր և հացահատիկի ու ալյուրի կենսական կարիք ուներ, երկու օր առաջ վախճանված Հաշեմի Ռաֆսանջանին' 1989-1997թթ. ԻԻՀ նախագահը, կատարել է մի քայլ, որ երբևէ չի մոռացվի հայ ժողովրդի կողմից:


Չնայած Իրանը հացահատիկ ներմուծող երկիր է, և իրանական օրենքով արգելված է ցորենի կամ ալյուրի արտահանումը երկրից, սակայն Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրահանգով և խորհրդարանի թույլտվությամբ Հայաստանին բացառություն արվեց և ալյուր վաճառվեց:


(քաղված է Գ. Իսկանդարյանի' «Հայաստան-Իրան հարաբերությունները Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո (1991-2014թթ.)» գրքից):

 

Թե ինչպիսի արժեք ուներ այդ արարքը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար այդ շրջանում, դժվար չէ պատկերացնել:

 

Նկարում Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանն է ԻԻՀ նախկին նախագահ, Համակարգի նպատակահարմությունը որոշող խորհրդի արդեն նախկին նախագահ, այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հետ:

Фото Artyom Tonoyan.

Արտյոմ Տոնոյան