«Սայաթ-Նովա» - «Տերյան» խաչմերուկում էս անատնելի ցուրտ եղանակին արդեն օրեր շարունակ մի տղա օրվա տարբեր ժամերի «ժանգլյորություն» է անում: Երբ լուսացույցի վրա կարմիր լույս է վառվում, նա ձեռքի բուլավաներով սկսում է մի քանի վայրկյան ձգվող փոքրիկ համար ցուցադրել, ապա նայում է կարմիրի տակ կանգնած մեքենաների վարորդներին, թե որդյո՞ք որևէ մեկը իրեն թեկուզ շատ սիմվոլիկ գումար կտա դրա համար:

 

Ու այդ ամենը նա անում է մեծ ժպիտով, առանց որևէ պարտադրանքի, մի տեսակ շատ զուսպ ու շատ արժանավայել:
Այսօր, երբ տղայի ներկայացումից հետո ձեռքով նշան արեցի, որ մոտենա մեզ, արդեն երկրորդ բառից, հասկացա, որ սիրիահայ է. ջահել սիրիահայ տղա, ով փողոցում նման կերպ փորձում է փող աշխատել: Երբ նրան փոխանցեցի մանրադրամը, նա առանց նայելու, թե ինչ եմ տալիս, արժանապատվորեն ու հարգալից շնորհակալություն հայտնեց: Ապա մի տեսակ շատ անկեղծ, բարի ժպիտով ու «արևելյան» ջիգյարով շնորհավորանքեր ու բարեմաղթանքեր հղեց մեզ:
Կասե՞ք սովորական իրավիճակ է: Կպատասխանեմ՝ իհարկե ո՛չ:

 

Քանի այդ 3-4 նախադասությունների ընթացքում չնայած ցրտին, նման բարդ ու ոչ բոլորի կողմից ընկալելի, ծանր գործով կոպեկներ վաստակող տղայի հայացքում դժգոհություն կյանքից, եղանակից, երկրից, ազգից, իշխանություններից ու Աստծուց չնկատեցի: Պատերազմի արդյունքում անոթի, հավանաբար նաև անտուն դարձած սիրիահայ տղան ցրտին իր գործ էր անում, մեկ գրամ չէր տրտնջում ու ուրախ էր, լի բարությամբ:
Մենք (ինչպես նաև ինքս), որ հավանաբար անհամեմատելի լավ վիճակում ենք , քան մեր «բարի սիրիահայը», հավանաբար առավել, քան նա, այդ բարության կարիքն ունենք միմյանց նկատմամբ...

 

Ալեն Ղևոնդյան