Երբեմն շատ դժվար է հասկանալ մարդկանց պահվածքը: Ոստիկանները դա հեշտորեն նույնպես չեն կարողանում անել: Կանխատեսելը, թե ինչ կա դիմացինիդ մտքին և ինչ է նա պատրաստվում անել՝ հեշտ գործ չէ: Ոստիկանները լավ գիտեն , որ մի մարդու «նորմալ լինելը» մյուս մարդու «նորմալ լինելուց» շատ է տարբերվում:

Արարքները պարտադիր չէ որ լինեն հանցագործություն, որպեսզի իրավապահ մարմինները սկսեն հետաքննել դրանք: Անձը կարող է հուզական տրավմա ապրել սիրելիներից մեկի կորստից հետո: Սա, իհարկե, չի արդարացնում նրանց արաքները, բայց հնարավոր պատճառ է հանդիսանում:

Նյու Յորքի ոստիկանության բաժինը ամեն ինչ տեսել և լսել է: Երևի թե չկա այլևս այնպիսի բան, որ կզարմացնի այստեղ աշխատողներին: Սակայն միևնույն է, ամեն անգամ էլ նրանք հանդիպում են այնպիսի իրավիճակների, որոնք հարցաշատ են և անբացատրելի:

 

Մի տարեց կին երկար տարիներ ապրել է այս տանը, որը գտնվում է Միդվուդում, Բրուքլին:

Մի Ford Explorer մի քանի տարի կանգնած է եղել կայանատեղիում, և այն ոչ մի անգամ չեն վարել:

 

Կնոջ ընկնելուց և վնասվելուց հետո նա պետ է հոսպիտալացվեր:

Բարեկամներից մեկը առաջարկեց մի քանի իրեր վերցնել տնից, որոնք պետ կգային այդ կնոջը հիվանդանոցում:

 

Նա ուղղակի ապշած էր, երբ ոտք դրեց տուն և այն տեսավ այս վիճակում:

Սակայն սա ամենաշոկային բացահայտումը չէր, որ նա արեց:

 

Բարեկամը զանգահարեց 911 տեղեկացնելու, որ մարդու կմախքի մնացորդներ է գտել տանից:

Ոստիկանությունը հաստատեց, որ այդ մնացորդները պատկանում են կնոջ որդուն: Ըստ նրանց՝ այդ կինը մարմինը պահել է առնվազն ութ տարի:

 

Նրա որդին տաքսու վարորդ է եղել: Զարմանալի է, բայց այն օրը, երբ գտնվել է տղամարդու մարմինը, եղել է նաև նրա 51 ամյակը:

Մի մարդ պնդում էր, որ վերջին անգամ նրան տեսել է 2008 թ.՝ ավտովթարից հետո:

 

Իսկ հարազատները ասում էին, որ տղամարդուց տեղեկություն չունեն արդեն 20  տարի:

Բժշկական հետախուզության գրասենյակը դեռ չի պարզել մահվան պատճառը:

 

Տեղի բնակիները նկարագրում էին կնոջը որպես ներփակ, չշփվող անձ:

«Նա միշտ քայլում էր փողոցով դեպի ներքև՝ մթերային պայուսակը ձեռքին: Միշտ գետնին նայելով էր քայլում: Միշտ ինչ-որ բան նրա մեջ տարօրինակ է թվացել», - ասել է հարևաններից մեկը:

 

Հայտնաբերված մարմնի վրա վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել:

Սա իսկական հանելուկ է բոլորի համար: