ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ, հուսով եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հասցրեցիք ոչ միայն մի լավ հանգստանալ, այլ նույնիսկ կարոտել հարազատ կրթօջախներին: Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը' հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա»: