Վահագն Վարագյանի մասին եմ ուզում պատմել ֆեյսբուքյան ընկերներիս։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրենն է։ Անցնող տարում Վահագնը ահռելի մեծ ծավալի աշխատանք է տարել Արցախում ու ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Ապրիլին Արցախից գրեթե դուրս չեկավ։
Ուսանողական կամավոր ջոկատ ստեղծեցին։ Իսկ հունիսին, երբ Արթիկում ջրհեղեղ էր եղել, Վահագնը ուսանողների հետ միասին այնտեղ էր։ Օգնում էին հեղեղի հետևանքները վերացնել։ Ամբողջ տարվա ընթացքում մի քանի տասնյակ հետաքրքիր և կարևոր միջոցառումներ է կազմակերպել։ Իսկ հիմա ահա տոն ու ժպիտ են նվիրում հայկական պետությունների ամենահեռավոր ու վտանգավոր անկյուններում ապրող երեխաներին։
Ահա այսպես։ Սուս ու փուս, բայց կլոր տարին գրեթե շուրջօրյա ռեժիմով աշխատող լավ մարդ։
Շնորհակալություն, ախպեր ջան, ամեն ինչի համար։ Էլ ավել բան չեմ ասում, որ կռիվ չանես հետս)))))։
Հրանտ Մելիք-Շահնազարյան