Ըստ արբեջանական լրատվամիջոցների' ԱՀ խորհրդարանի այսօրվա նիստում բարձրացվել է ԻԻՀ պաշտոնյաների կողմից Ադրբեջանին սպառնալու հարցը, որի պատճառը Իսրայել-Ադրբեջան սերտ հարաբերություններն են: Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, ելույթ ունենալով, նշել է, որ Իսրայելի վարչապետի' Բաքու այցին հաջորդած իրանական «ագրեսիան» հանդեպ Ադրբեջանի չպետք է անպատասխան թողնել: Պատգամավորը, պատասխանելով ԻԻՀ պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որ Իրանը չի կարող հանդուրժել Ադրբեջանի' Իսրայելի հետ մերձենալը, ասել է. «Եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, քարտեզից կջնջենք, փոխարենը 5 պետություն կստեղծենք»:


Իրանն այս հայտարարությունն անպատասխան չի թողնելու, և հավանաբար պատասխանը չի լինելու հայտարարությամբ, այլ լինելու է հստակ գործողությամբ: Իրանի հետ սպառնալիքների լեզվով նույնիսկ Ամերիկան չկարողացավ խոսել, ուր մնաց, թե Ադրբեջանը կարողանա:

 

Արտյոմ Տոնոյան