Տարին սկսեցին քաղաքական քննարկումներով, նոր փոխված Սահմանադրության մասին տարատսակ կարծիքները շարունակովում էին կրկնվել ու շատերն այդպես էլ չկարդացին Սահմանադրությունը, բայց շարունակում էին քննարկել դրա փոփոխությունը:
Սահմանադրական փոփոխությունից հետո պարզ էր, որ դերակատարներ են փոխվելու Հայաստանում, ու դրա տրամաբանության մեջ է տեղավորվում վարչապետի փոփոխությունը:
Վարչապետից ակնկալիքները մեծ են և դա կարող է հիասթափության առաջ կանգնեցնել, բայց միտումը դրական է: Կարեն Կարապետյանի քաղաքականությունը դեռևս ապագայի տեսլականով շարժվող կառավարության դասական օրինակ է: 100 օրը ուրվագծեք Կարեն Կարապետյանի գործողությունների հիմքը՝ «Աշխատեք՝ ստացեք, չեք աշխատում ցտեսություն», շատերը վարչապետի փոփոխությունը կապեցի ՊՊԾ գնդի գրավման հետ, բայց վերևում նշվածի համաձայն, Սահմանադրությունը բերեց փոփոխությունների ալիքը:
ՊՊԾ գնդի գրավումը, կա՛մ արագացրեց գործընթացը կա՛մ դանադաղեցրեց, բայց քաղաքական օրակարգի հիմք չհանդիսացավ: Չեմ կարող նշել մեկ ձեռքբերում, որով կարող եմ դրական համարել ՊՊԾ գնդի դեպքերը, թերացան բոլոր կողմերը՝ ոստիկանությունից մինչև «Սասնա Ծռեր», իշխանությունից մինչև ընդդիմություն: Ի՞նչ տվեց ՊՊԾ գդի դեպքը, բացի զոհերից...
Զոհեր... Եզրույթ, որը ահաբեկեց մեզ ապրիլյան պատերազմի ժամանակ, մեր սահմանապահ տղերքը, զինծառայողները կյանքի գնով մեզ պարգևեցին ու պարգևում են խաղաղ Ամանորյա հրաշք: Ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհը գործեց Հայաստանի դեմ, բայց նրանք չէին հաշվել, որ եղբայրական եզդի ազգի ներկայացուցիչ Քյարամը կկագնի մինչև վերջ,իսկ իրենց ուղղաթիռը նռնականետի փայ կդառնա: Հանգստություն տղերքի շիրիմներին ու խոնարհում նրանց վաստակի առջև:Խաղաղութոյւնն Աշխարհին 2017 թվականում:
Խաղաղությունն է եղել մեր 2016-ի ձեռքբերումը:Որպես խաղաղություն պետք է նշել ՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, Հռոմի Պապի և Նոբելյան մրցանակակաիրների այցը Հայաստան, օլիմպիական մեդալները և Մխիթարյանի խաղը:
Էդգար Խաչատրյան