Իսկական ժամանակն է իմանալու, թե ինչ է այս տարին պատրաստել մեզ համար։ Այս գործում օգնության է հասնում այս պարզ թեստը։ Պարզապես հարկավոր է առաջարկվող նկարներից մեկը և կարդալ, թե ինչ է ձեզ սպասվում հրե աքաղաղի տարում։

 

1. Նոր տարում կպահպանվի այն դրականը, որ արդեն գոյություն ունի ձեր կյանքում, միևնույն ժամանակ նոր, ավելի լավ ձեռքբերումներ կունենաք։ Անակնկալները միայն դրական կլինեն, իսկ տրամադրությունը՝ տոնական։ Հանգստությունը չի լքի ձեր տունն ու կյանքը։ Երջանիկ կլինեք։

 

2. Ձեր կողքին մշտապես կլինեն հուսալի ընկերներ, սիրող մտերիմներ՝ մարդիկ, ովքեր անտարբեր չեն ձեր նկատմամբ և ում կարիքն ունեք դուք։ Տարին հանգիստ կանցնի, հանգստություն կբերի ձեր հոգուն և բոլոր պլանների իրականացում։ Դրական տրամադրվածությունը կուղեկցի ձեզ։

 

3. Այս տարին ձեզ ուժ և ինքնավստահություն կբերի։ Մի կողմ թողեք կասկածներն ու անվճռականությունը։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Կարևորը՝ մի վախեցեք երազել։

 

4. Այս տարին ձեզ համար ամենաքաղցրը կլինի։ Ձեր յուրաքանչյուր քայլ կտանի հաջողության, յուրաքանչյուր միտք իրականություն կդառնա, բարություն ու ուրախություն կբերի։ Ձեր օրերն արևոտ ու տաք կլինեն, կլուսավորեն ձեր ճանապարհը, իսկ հաջողությունը կհետևի ձեզ։

 

5. Տարին գունավոր կլինի ծիածանի նման։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի շնչելը, իսկ կյանքն ավելի հաճելի կդառնա։ Սրտում խաղաղություն կհաստատվի։

 

6. Այս տարին ձեզ համար ռոմանտիկ կլինի։ Յուրաքանչյուր պահ անկրկնելի և պարզապես հրաշալի կլինի։ Կիրականանա ձեր ամենամեծ երազանքը։

 

7. Այս տարի երբեք միայնություն չեք զգա։ Կունենաք անձնական տարածք և մյիայնակ լինելու հնարավորություն, սակայն երբեք միայնություն չեք զգա։ Սիրված կլինեք, ձեզնով կհիանան։

 

8. Այս տարի ճակատագիրը հատկապես կպաշտպանի ձեզ։ Ձեր կողքին կլինեն միայն ընկերները, իսկ կյանքը լի կլինի սիրով։

 

9. Յուրաքանչյուր օր ձեզ ժպիտ կբերի։ Իրադարձություններն անսպասելի կլինեն, բայց հաճելի։ Ժամանակ կունենաք նաև զվարճանքի համար։ Ուժերը կբավականացնեն բոլոր մտքերն իրագործելու համար։

 

10. Տարին ձեզ նոր հույսեր կբերի և կիրականացնի նախորդները։ Պլանները կիրականանան, երազանքնեը՝ ևս։ Տարին կամրապնդի ձեր հավատը ձեր և հարազատների նկատմամբ։

 

11. Այս տարին ձեզ համար հեքիաթային կլինի։ Կզգաք, որ հայտնվել եք շատ բարի հեքիաթում, հեքիաթ, որ գրում եք ինքներդ։

 

12. Այս տարի ձեզ կրկին երեխա կզգաք։ Կզարմանաք, թե որքան մեծ է աշխարհը, և որքան շատ բացահայտումներ են ձեզ սպասվում։ Վստահեք ձեր զգացմունքներին։ Եվ թող ամեն օրը տոն դառնա։

 

13. Տարին պայծառ կլինի։ Յուրաքաչյուր օր, ժամ, պահ, վայրկյան լի կլինի հաճելի տպավորություններով։

 

14. Այս տարին ձեզ բազմաթիվ լավ նվերներ կբերի։ Դրական էմոցիաները կուղեկցեն ձեզ։

 

15. Նոր տարին բավական բաեհաճ կլինի ձեր նկատմամբ։ Կզգաք, որ կարծես պահապան հրեշտակ է հայտնվել ձեզ համար։ Կյանքը հեշտ և հաճելի կլինի։

 

16. Նույնիսկ, եթե շատ բանի չեք սպասում, նույնիսկ, եթե պլանները շատ համեստ են, տարին ձեզ համար պարզապես հրաշալի կլինի։ Այն ձեզ վաստակած պարգև կբերի, կհանգստացնի հոգին, կապահովի ապագան։ Մի մոռացեք երազելու մասին։

 

17. Վստահեք ձեր զգացմունքներին։ Թող ամեն օրը ձեզ համար տոն դառնա։

 

18. Այս տարի ձեզ բազմաթիվ հաճելի և բարի իրադարձություններ են սպասվում։ Զվարճացեք, դեն նետեք դիմակները։ Թող ձեզ ըստ արժանվույն գնահատեն։

 

19. Այս տարի ձեզ կբավարարեն ուժերը՝ ստանալ այն բարությունը, որին արժանի եք։ Կարդարանան նույնիսկ ամենախելահեղ հույսերը։ Նույնիսկ այն հույսերը, որոնց իրականացմանը չեք հավատում։ Մի դադարեք հիանալ։

 

20. Ձեզ շրջապատող մարդիկ կգործեն՝ ելնելով ամենադրական մղումներից։ Դուք ևս այդպես կվարվեք։ Դա ձեզ երջանկություն կբերի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը