Տեսուչ Արամը հերթապահության էր Նոր տարվա օրերին, և հունվարի մեկի առավոտյան հաղորդագրություն եղավ հանցագործության մասին։ Տեղ հասնելուն պես նա թակեց դուռը, այն բացեց քնկոտ տանտերը։ Տեսուչը ներկայացավ.

 

- Ես ստիպված եմ հետախուզել Ձեր բնակարանը։ Ձեր հարևանը պնդում է, որ երեկ՝ Ամանորի գիշերը, հյուրեր եք ունեցել, և մինչ Ձեր հարևանը Ձեր ընտանիքի անդամների հետ ուրախ-զվարթ երգում էր տոնածառի փայլփլող լույսերի ներքո, Դուք թափանցել եք նրա բնակարան և գողացել մի շարք թանկարժեք իրեր։


Տանտերը պատասխանեց.

 

- Ճիշտ չէ։ Մենք ամբողջ ընտանիքով Ամանորը դիմավորել ենք մեր ընկերներից մեկի տանը։ Մենք գնացել ենք այնտեղ երբ դեռ կեսօր էր, և ես նույնիսկ հազիվ եմ հասցրել զարդարել տոնածառը տնից դուրս գալուց առաջ։ Մենք վերադարձել ենք, երբ կեսգիշերից արդեն շատ էր անցել, և միանգամից պառկել ենք քնելու։ Եթե ցանականում եք, ես կարող եմ արթնացնել կնոջս և որդուս, նրանք կհաստատեն իմ խոսքերը։ 

 

- Չեմ կարծում՝ դրա կարիքը կա,- ասաց տեսուչը։- Ինձ համար արդեն ակնհայտ է, որ Ձեր հարևանը ստախոս է։


Ինչպես հաջողվեց տեսուչին միանգամից հասկանալ, որ հարևանը ստում է։

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

Տոնածառի լույսերի շղթայի մեջ պակասում էր մեկ լամպ, իսկ դրա բացակայության դեպքում լույսերը չեն վառվի։ Տանտերն իսկապես հապշտապ ձևավորել էր տոնածառը և չէր ստուգել՝ աշխատում էին լույսերը, թե ոչ։ Հարևանը չգիտեր այս նրբության մասին և ստել էր, թե երգել է տանտիրոջ ընտանիք հետ՝ տոնածառի վառվող լույսերի տակ։