Դեկտեմբերի 17-ին Չեչնիայի մայրաքաղաքում զինված բախումներ արձանագրվեցին, որոնք շարունակվեցին նաև հաջորդ օրերին Գրոզնիի տարբեր հատվածներում: Բախումներ հրահրողները իսլամականներ էին, որոնք իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումներ գործելով' հավանաբար նպատակ էին դրել զենք-զինամթերք հափշտակելու և այլ վայրերում ահաբեկչական բռնարարքներ իրականացնելու համար:

 


Պետք է նշել, որ ինչպես միշտ հիշյալ իսլամականների ոչնչացման մասին շտապեց հայտարարել Կադիրովը, և ինչպես միշտ զարգացումներից առաջ ընկավ, քանզի Չեչնիայի ղեկավարի հայտարարությունից հետո նոր բախումներ եղան:

 


Ինչևէ' հետաքրքրական է այն փաստը, որ հարձակվողները 18-20 տարեկան երիտասարդներ էին, գրեթե բոլորը Գրոզնիի բնակիչներ, որոնք դժվար թե հիշեին Չեչնիայի պատերազմներն ու կապված լինեին հին սերնդի իսլամականների հետ:
Սա իրոք մտահոգիչ է և ներչեչենական առկա խնդիրների արտացոլանքի է նմանվում:

 

Սարգիս Գրիգորյան