Ժոզե Մոուրինյոն հակասական բարդ կերպար է, շատերի կողմից չսիրված: Սակայն իմ կարծիքով Մոուրինյոն համաշխարհային մասշտաբով այն եզակի լավագույն մասնագետներից է, որ դժվարություններ դնելով ֆուտբոլիստի առջև կարողանում է այսպես ասած քամել նրան և ստիպել լիովին նվիրվել և բացվել: Մոուրինյոն ըստերևույթին նաև հրաշալի հոգեբան է: Նա Հենոյին միանգամից տեղ չտվեց մեկնարկային կազմում: Այլ ստիպեց վաստակել այդ տեղը: Դրանով իսկ Մոուրինյոն հիմա Հենոյին ավելի լավը դարձրեց: Մոուրինյոյի գլխավորությամբ Հենոն Մանչեսթերի համար որոշ ժամանակ անց կարող է ունենալ այն նշանակությունը ինչ ուներ Ֆրենկ Լեմպարդը Չելսիի համար:

 


Հ.Գ. Շատերը Մոուրինյոյի հետ աշխատանքին չեն դիմանում: Ի պատիվ մեր Հենոյի, նա կարողացավ անցնել պորտուգալացի մարզչի քննությունը:

 

Դավիթ Ֆիդանյան