Մխիթարյանի գոլն այնքան գեղեցիկ էր, որ անգամ մրցավարը աչք փակեց ոչ ակնհայտ խաղից դուրս վիճակի վրա: Երկրորդ կարծիք չկա, Մխիթարյանը Մանչեսթերի շարժչի ընթացային մասերից է, առանց որի թերի է աշխատում շարժիչը: Այս գոլով Հենոն ոչ միայն կրկին անգամ ամրապնդեց իր տեղը վնասվածքից հետո հիմնական կազմում, այլև ԱՊԼ-ի ամենագեղեցիկ գոլերից մեկը գրանցեց, եթե ոչ ամենագեղեցիկը:

 

Ընդհանուր առմամբ անգլիական երկրպագուներն ամենաքմահաճն, ամենաագրեսիվն են, բայց միևնույն ժամանակ ամենանվիրվողներից են, իսկ այսօր խաղի ընթացքում տրիբունաներից կրկին հնչեց Մխիթարյանի մասին երգը, սա վկայում է, որ Անգլիայում Մխիթարյանին սիրում և հարգում են, իսկ դա երաշխիքներից է Հենրիխի առաջխաղացման և հետագա հաջողությունների համար:

 

Հ.Գ. Կարիճ Մխիթարյան :) լավ իմաստով իհարկե, քանի որ հարվածը կարիճի խայթոցի էր նման.

 

Աշոտ Եսայան