Վիզուալ թեստերը կարող են բավական ճշգրիտ լինել։ Greatpicture.ru կայքը գրում է, որ բավարար է ընդամենն ընտրել այն լուսանկարը, որը ձեզ համար ավելի գրավիչ է, և պատրաստ է ձեր բնավորության նկարագրությունը։ Թեստը կազմվել է ամերիկացի հոգեբանների կողմից։

 

1. Լի եք էներգիայով, ուրախ եք, հանգիստ և լավատես։ Ձեր տարերքն ազատ կյանքն է, որը լի է անակնկալներով։ Ձգտում եք օրվանից ստանալ այն ամենը, ինչ հնարավոր է, վայելել ցանկացած վայրկյան։ Հետաքրքրասեր եք և բաց եք նոր մարդկանց համար։ Ամենից արագ զարգանում եք, երբ շրջապատում ամեն ինչ փոխվում է։

 

Աշխարհը փոխվում է, դուք փոխվում եք աշխարհի հետ։ Ձեզ համար վատագույն շրջանն է, երբ ուժերն ավարտվում են, և չեք կարողանում նախկին տեմպով առաջ շարժվել։ Ձեզ վախեցնում են բոլոր արգելքները, չեք ողջունում խորհուրդները, որը չեք հարցրել։

 

2. Սիրում եք ազատությունը, անսովոր եք, չեք խրախուսում պայմանականությունները։ Ձեզ օդի նման ազատություն է հարկավոր։ Ձեր գլխավոր անհրաժեշտությունն անսովոր կերպով ինքնադրսևորվելն է։ Բոլոր խնդիրներին ստեղծագործ մոտեցում եք ցուցաբերում։ Ցանկանում եք լողալ ձեզ անհրաժեշտ ուղղությամբ, ոչ թե հետևել մյուսների օրինակին։ Ունեք կյանքի ձեր կանոնները և բարոյականության շրջանակները, որոնք միշտ չէ, որ հասկանալի են նույնիսկ ամենամտերիմ անձանց։

 

3. Մտածող եք, հակված եք ինքնավերլուծության, զգացմունքային եք։ Հաճախ եք բախվում խոչընդոտների և դաժան պայքարի, մարդկանց, երբեմն նույնիսկ՝ ինքներդ ձեզ հետ։ Գերադասում եք միայնակ մնալ, քան խոսել «ոչնչի» մասին։ Լավագույն ընկերն եք նրանց համար, ում վստահում եք։ Անկեղծ և մտերիմ հարաբերություններ եք ստեղծում տարիների համար։ Հենց այդ հարաբերություններն են աջակցում ձեզ, երբ ամեն ինչ ձեր դեմ է։ Երջանկության համար ձեզ ներդաշնակություն է հարկավոր։ Ինքնաբավ եք։

 

4. Ամուր կանգնած եք հողի վրա, անկեղծ եք, ներդաշնակ։ Ձեր հիմնական արժեքը բնականությունն է։ Արհեստական որևէ բան չեք ընդունում։ Սիրում եք անմիջականություն: Մարդկանց հեշտ է ձեզ հետ, նրանք հիանում են կյանքին սթափ նայելու ձեր ունակությամբ: Ձեզ վրա կարելի է հույս դնել։

 

5. Պրոֆեսիոնալ, պրագմատիկ, ինքնավստահ։ Ձեր կյանքի համար պատասխանատվությունը դնում եք միայն ձեզ վրա։ Չեք սպասի երջանիկ շանսի։ Ըստ ձեզ՝ հաջողության և երջանկության պետք է ինքնուրույն հասնել։ Բոլոր խնդիրներին պրակտիկ լուծում եք տալիս, որպեսզի չբարդացնեք թե ձեր, թե մյուսների կյանքը։ Դասական ռեալիստ եք։ Մեկ անգամ որոշում կայացնելով՝ այլևս ձեզ չեք տանջի հավանական տարբերակներով։ Կարող եք պատասխանատու աշխատանք կատարել։ Ինքնավստահ եք։

 

6. Խաղաղասեր, խելամիտ, փիլիսոփայորեն մտածող։ Ամենաբարձրը գնահատում եք խաղաղությունը հարաբերություններում։ Ձեզ հետ հեշտ է լեզու գտնել։ Սիրում եք ընկերներ ձեռք բերել՝ դրա հետ մեկտեղ՝ տարածք թողնել անձնական ազատության համար, քանի որ ձեզ երբեմն հարկավոր է միայնակ լինել, մտքերը շտկել, լսել ցանկությունները: Հաճախ եք մտածում կյանքի իմաստի մասին, սիրում եք փիլիսոփայական խոսակցություններն այս թեմայով։ Գնահատում եք գեղեցկությունն ու հավատարմությունը։ Կարող եք երկար ժամանակ անցկացնել միայնակ, սակայն միայնակ չեք։ Պարզապես բավական ամբողջական եք։

 

7. Վստահ, հուսալի։ Մյուսներին հասկանալու զարմանալի հատկություն ունեք։ Ձգտում եք ձեզ շրջապատել զարմանալի մարդկանցով, քանի որ սիրում եք նրանցից սովորել։ Կյանքում ձեզ համար մեծ տեղ ունի մշակույթը։ Ձեզ համար անհրաժեշտություն է՝ գտնել հագուստի, վարքի, նույնիսկ մտքերի ոճը։ Տաղանդավոր եք։

 

8. Երազկոտ, ռոմանտիկ, զգացմունքային։ Զգացմունքային եք, հեշտ է նեղացնել ձեզ։ Հրաժարվում եք ենթարկվել կյանքի ռացիոնալ կանոններին՝ գերադասելով ճախրել այնտեղ, ուր ձեզ լավ է։ Ձեր զգացմունքները ձեր գլխավոր արժեքն են։ Հավատում եք, որ կյանքում պետք է երազանք ունենալ։

 

9. Դինամիկ, ակտիվ, շփվող։ Սիրում եք ռիսկի դիմել, երբեք չեք հրաժարվի սուր զգացողություններից։ Կարող եք մարտահրավեր նետել կայունությանը, քանի որ ըստ քայլերի պլանավորված կյանքը ձանձրացնում է ձեզ։ Երջանիկ եք, երբ գտնվում եք իրադարձությունների կիզակետում և կարևոր դերակատարում ունեք։ Համոզված եք, որ ձեր գործողություններն իրավացի են, միևնույն ժամանակ կարողանում եք խոստովանել սխալները։ Դժվար է կանխատեսել ձեր վարքը։