Մարտակերտում երկար ժամանակ այսպիսի ակտիվ շինարարական աշխատանքներ չէի տեսել: Տարիներ ի վեր անմխիթար վիճակում գտնվող կենտրոնական փողոցներից մեկը, որը մի կողմից կապում է Մարտակերտը Մատաղիս-Թալիշ-Տոնաշեն (Եղնիկներ) մայրուղուն, մյուս կողմից՝ Վարդենիս-Մարտակերտի մի հատվածն է, հիմնանորոգումը ավարտական փուլում էր:

 

Եթե չեմ սխալվում, Մարտակերտ քաղաք մտնող մյուս ավտոճանապարհն էլ մյուս տարի է հիմնանորոգվելու:

 

Մարտակերտ քաղաքը ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր կենտրոն է և այնտեղ իրականացվող ներդրումների էֆեկտը բազմաշերտ է:

 

Հ.Գ. Լուսանկարը մոտ 10 օր առաջ է արվել:

 

Տիգրան Աբրահամյան