Սուրճը տոնուսավորում է մաշկը, էլաստիկություն, թարմություն է հաղորդում: Կես ճաշի գդալ սուրճի մրուրին խառնել մեկուկես ճաշի գդալ յուղային կաթնաշոռ:

 

Խառնուրդը քսել դեմքին եւ թեթեւ մերսել մի քանի րոպե: Դիմակը թողնել տասը րոպե, որից հետո լվանալ տաք ջրով: Թարմություն, բնական խոնավություն հաղորդող էֆեկտ ունի:

 

Մեկ ճաշի գդալ սուրճի մրուրին ավելացնել մեկ պտղունց աղ, նույնքան աղացած դարչին, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Զանգվածը լավ խառնել եւ մերսելով տարածել դեմքի մաշկին: Լվանալ տասը րոպեից: Հրաշալի դիմակ է հատկապես չոր մաշկի համար: