Անրաժեշտ է՝ խոզի բուդ -5 կգ սխտոր – 15 ատամիկ գազար -1 հատ մանանեխ -2 ճաշի գդալ պղպեղի հատիկներ -20 հատ քրքում -1 թեյի գդալ դափնու տերև սև պղպեղ աղ Պատրաստման եղանակը՝ Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը. 4-5 ժամ թողնել աղաջրում։

 

Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել տապակի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։

 

Տապակի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը եւ թողնել կարմրի: