Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը դարձել է անկիրթ վարչարարության երկիր, և իշխանությունը, չհաշված մի քանի սուտի-մուտի քննարկումներ ու լսումներ կազմակերպելը, մեծ հաշվով թքած ունի քաղաքացիների օրինական շահերի և, առհասարակ, արժանավայել կյանքի իրավունքի վրա:


Բոլորս ամեն օր ենք համոզվում դրանում:
Ուրիշ ինչ անուն տաս Վարչական դատարան-ԴԱՀԿ-Բանկ եռյակի տանդեմին, երբ հանկարծ աշխատավարձիցդ պահում են կատարում' առանց որևէ ծանուցման:
(Դեպքը տեղի է ունեցել ինձ հետ)...


Պարզվում է, որ ես պետք է 50.000 դրամ վճարեմ 2000 թվականին իմ վաճառած ավտոմեքենայի չգիտես' որերորդ սեփականատիրոջ կողմից 2012 թվականին ինչ որ իրավախախտում կատարելու համար... Խի խայտառակությունը պոզով-պոչով է? լինում...


Երեկ լրացավ "բարեփոխված" Սահմանադրության մեկ տարին, բայց մեր կյանքը դարձյալ դոփում է տեղում...

 

Գևորգ Պետրոսյան