Ձմռանը կիտրոնով կարելի է խմել ոչ միայն թեյը, այլեւ սուրճը: Այն, իհարկե, նույնքան արագ չի պատրաստվում, որքան սովորական սուրճը, բայց, փոխարենը, ստացած հաճույքը նույնքան տեւական է: Ներկայացնում ենք կիտրոնով սուրճի պատրաստման եղանակը չորս բաժնի համար. վայելե'ք այն ընկերների հետ:

 

Պահանջվում է' • 1 լիտր ջուր, • 70 գրամ թարմ, աղացած սուրճ • 4 շերտ կիտրոն • շաքարավազ Փոքրիկ կաթսայի մեջ լցնել մեկ ճաշի գդալ շաքարավազ եւ դանդաղ կրակի վրա խառնելով հալեցնել մինչեւ շագանակագույն դառնալը:

 

Ստացված «կարամելի» վրա լցնել եռացրած ջուրը, ապա աղացած սուրճը եւ ավելացնել շաքարավազ' ըստ ճաշակի: Ըմպելիքը լցնել բաժակների մեջ եւ յուրաքանչյուրի մեջ գցել շաքարի փոշու մեջ թաթախված մեկ շերտ լիմոնը: Բարի վայելում: