Կան իրավիճակներ, վարքագծեր, որոնք մեծապես խոչընդոտում են հարաբերություններին: Երբեմն այն հանգեցնում է զույգերի բաժանմանը:
Փորձել փոխել զուգընկերոջը
Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է հանդիպել կատարյալ երիտասարդի: Բայց ո՞վ թերություն չունի: Կատարյալ տղամարդիկ, ինչպես եւ կանայք, բնության մեջ գոյություն չունեն: Սակայն կան աղջիկներ, ովքեր հանդիպելով տղային՝ առաջին հերթին ցանկանում են փոխել նրան այնպես, ինչպես իրենք են ցանկանում տեսնել: Շտապենք աղջիկներին զգուշացնել. այդ քայլով կարող եք ձեր ընտրյալին հեռացնել ձեզանից, քանի որ նրանք չեն սիրում, երբ իրենց ինչ-որ բաներ են թելադրում: Հակառակը, պետք է ընդունեք, սիրեք եւ հարգեք նրանց այնպես, ինչպիսին նրանք կան: Ահա այդ է ամուր հարաբերությունների առաջին քայլը:
Հանրային վեճերը
Բոլոր զույգերն էլ երբեմն վիճում են այս կամ այն թեմայի շուրջ: Տղաները չեն սիրում, երբ աղջիկներն իրենց անձնական խնդիրները հանրային են դարձնում՝ պատմելով ընկերուհուն, մայրիկին եւ այլոց: Առավել եւս նրանք տանել չեն կարողանում, երբ նշված անձանց մոտ վեճի թեման են շոշափում: Սիրելի՛ աղջիկներ, եթե դուք գժտվել եք ձեր ընտրյալի հետ, ապա փորձեք ձեր հարաբերությունները պարզել երկուսով: Չէ՞ որ այդ ձեր անձնականն է:
Թաքցնել խնդիրները
Տղաները չեն սիրում, երբ աղջիկներն ինչ-որ բան են թաքցնում իրենցից. լինի այդ լուրջ խնդիր, թե մեկ այլ բան: Հավատացնում ենք, որ ձեր զուգընկերը մեծ ուրախությամբ կօգնի ձեզ:
Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում
Այո, տղաները սիրում են, երբ աղջիկները ճշտապահ են: Բայց որքան էլ նրանց դուր չի գալիս, միեւնույն է, աղջիկներն ուշանում են: Իհարկե, նրանք դիտավորյալ չեն անում: Իսկ ի՞նչն է աղջիկների՝ ժամադրությունից ուշանալու պատճառը: Որպեսզի տղային ստիպեն մտածել իրենց մասին, նաեւ ապացուցեն, որ իրենց հասարակ անձնավորության չեն սպասում: Հնարավոր է՝ տղամարդու հետ հանդիպեն ընդամենը մեկ ժամ, բայց պատրաստվեն 7-ից 8 ժամ: Աղջիկները հաճախ ուշանում են ժամադրությունից այն պատճառով, որովհետեւ ձգտում են իդեալական տեսքով հանդես գալ, կամ էլ հուզվածության պատճառով:
Խանդ
Զգացողություն, որը հատուկ է թե’ տղամարդկանց, թե’ կանանց: Ճիշտ է, այն կարող է ընտանիք կործանել, բայց առանց խանդի, գուցե, հնարավոր չէ սիրել: Տղամարդիկ սիրում են, որ կանայք խանդում են, բայց տանել չեն կարողանում, երբ այդ խանդը հիվանդագին է լինում:
Անցյալի մասին
Տղաները չեն սիրում, երբ իրենց զուգընկերուհին խոսում է իր նախկին ընկերոջ մասին: Մանավանդ, երբ սկսում է համեմատել: