Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն, մեկնաբանելով ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ այսօր Երևան կատարած այցը, հայտարարարել է. «Հյուսիսային Ադրբեջանի (sic!) ամրապնդումը սպառնում է Իրանի ապագային: Սա է պատճառը, որ Իրանը ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մեջ է մտնում Հայաստանի հետ ընդդեմ Ադրբեջանի»:
Ի՞նչ ասեմ, սա էլ հո փորձագետներն ու վերլուծաբանները չեն ասում. մարդիկ իրենց բերանով ասում են, թե ապագայի ինչպիսի տեսլական ունեն:
Արտյոմ Տոնոյան