Իրանի Նախագահ Հասան Ռոհանի. «...Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»: Ի՞նչ ընդհանուր բան կարող է ունենալ մահմեդական Իրանը քրիստոնյա Հայաստանի հետ՝ էլ չասած միևնույն մշակույթն և քաղաքակրթությունը:

 

Բայց եթե փորփրենք երկու ժողովուրդների արմատները, ապա ընդհանուր շատ լուրջ բաներ կգտնենք այնտեղ. այսպես կոչված հեթանոսական աստվածների պանթեոն և դրանով պայմանավորված մշակույթ, Արշակունիների արքայական հարստություն՝ Պարսկաստանից տրված Մեծ Հայքին:

 

Իհարկե, միշտ չէ, որ հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական, դրանք շատ դեպքերում եղել են թշնամական, սակայն 20-րդ դարասկզբից այս կողմ թշնամությունն իր տեղը զիջել է գերակայող ժողովրդի՝ պարսիկների հանդուրժողականությանը առ հայերը, ինչով էլ այսօր բնորոշվում են այդ փոխհարաբերությունները:

 

Վախթանգ Սիրադեղյան