Մերձավորարևելյան և սիրիական ռազմաքաղաքական գործընթացներում Ռուսաստանը կոորդինացնում է Իրանի և հատկապես Թուրքիայի քաղաքական դիրքորոշումներն ու գործողությունները. Վերջերս Սիրիա թուրքական ԶՈւ-ի ներխուժումը Էրդողանը պայմանավորեց Բ. Ասադի վարչակազմի տապալման անհրաժեշտության հետ. Էրդողանի այս հայտարարությունը լրիվ հակառակ ձևակերպումը ստացավ օրերս Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած հանդիպման ընթացքում.
Եռակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց համատեղ հռչակագիր, որտեղ կողմերը ընդգծում էին Սիրիայի ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը. Նկատենք նաև, որ մասնավորաբար Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը մարտավարական առումով պայմանավորված է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության միջադեպի ֆոնի ներքո Անկարայի մոտեցման փափկացմամբ.
Խոշոր հաշվով եռակողմ պայմանավորվածությունները տեղավորվում են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ Սպիտակ Տան ռազմավարական մոտեցումների վերափոխման և արդյունքում մերձավորարևելյան գործընթացների ''լիցքաթափման'' տրամաբանության մեջ.
Կարեն Վերանյան