Երեկ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից մեկ օր անաց Թուրքիայում էլ ի հայտ եկան քաղաքական և հասարակական գործիչներ,որոնք կասկածի տակ դրեցին դեսպանի սպանության պաշտոնական վարկածը՝ահաբեկչություն՝ուղղված ռուս-թուրքական բարիդրացիական և եղբայրական հարաբերությունների դեմ...

 

Ինչպես հաղորդում է Hurriyet-ը,երկրի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն բավական հետաքրքիր հարցադրումներով և պահանջներով է հանդես եկել..."Ինչու՞ Ռուսաստանի դեսպանին սպանողին չվերցրեցին կենդանի,այլ գնդակահարեցին...Ինչպե՞ս կարող էին թուրքական հատուկ ծառայությունները թույլ տալ այս հանցագործությունը...",-հարցրել է Քըլըչդարօղլուն...Վերջինս,ինչպես նաև թուրքական բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ պահանջել են Թուրքիայի նախագահ Էրդողանից քրեական գործեր հարուցել թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նկատմամբ՝անգործունակություն հոդվածով,որոնք պատասխանատու էին Կառլովի անվտանգության ապահովման համար...

 


Ինձ էլ է շատ հետաքրքիր,թե դեսպանին սպանած "նախկին" ոստիկանին ինչու՞ գնդակահարեցին,երբ շատ հեշտ կարելի էր վնասազերծել և "տաք-տաք" բացահայտել Կառլովի սպանության պատվիրատուներն...Սակայն Անկարայում առաջնորդվեցին՝"Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա" կարգախոսի համաձայն...Այսինքն,22-այա Մերթ Ալթընթաշը սպանեց ՌԴ դեսպանին Թուրքիայում,նրան կարելի էր վերացնել...
Հետաքրքիր է,որ եթե Անկարայում կան քաղաքական և հասարակական գործիչներ,որոնք կասկածում են Կառլովի սպանության պաշտոնական վարկածի վերաբերյալ,ապա Մոսկվայում այլ իրավիճակ է...Ռուսաստանյան հեռուսաալիքներով և ռադիոկայաններով հեռարձակվող թոք-շոուների մասնակիցները՝հայտնի վերլուծաբանները,արևելագետները,քաղաքգետները և քաղաքական գործինչները բոլորով մեկ եղած պնդում են,որ ինչ-որ "անհայտ",բայց իրենց համար կռահելի մի ուժ փորձում է Կառլովի սպանությամբ սեպ խրել ռուս-թուրքական հարաբերությունների մեջ...Մրցապայքար է սկսվել սրանց մեջ,թե ով ավելի թրքասեր և թրքամոլ հայտարարությամբ հանդես կգա...

 

Սրանք չեն հասկանում,որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է և մինչև հիմա երազում է դառնալ Եվրամիության անդամ,և երբ այդ իրենց համար հայտնի ուժերը ցանկանան,ապա Անկարան ինչպես շատ է պատահել երես կթեքի ռուսներից....Ռուսաստանցի վերլուծաբաններին լսելուց ուղղակի զարմանում ես,թե ինչպես սրանք չեն հասկանում,թե ինչում է Ռուսաստանն իր պատմության ընթացքում ամենաշատը՝12 անգամ պատերազմել Թուրքիայի դեմ...Ու քանի դեռ չեն ուզում հասկանալ,ապա այդ պատերազմները դեռ կլինեն,որոնց ժամանակ Թուրքիայի թիկունքում մշտապես կլինեն նրա հիմնական գործընկերները՝Մեծ Բրիտանիան,Ֆրանսիան,Գերմանիան,հիմա արդեն ԱՄՆ-ն...

 

Մոսկվայում չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել,որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռի հետ Սիրիայի օդային տարածքում տեղի ունեցածը մարսելուց հետո Անկարան ավելի մեծ և նվաստացուցիչ հարվածներ էր հասցնելու Պուտինին...Չմոռանանք,որ ռուսական ռազմական օդանավի խոցելուց հետո,երբ Մոսկվան պատրաստ էր կտրուկ քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ,Պուտինին "երկնքից գետին իջեցրեցին" ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն,որոնց հիմա Ռուսաստանը փորձում է մեղադրել ՌԴ դեսպանին սպանողին հովանավորելու և ռուս-թուրքական հարաբերությունները փչացնելու մեջ...

 

Գագիկ Համբարյան