Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա կրակողին թուրքական հատուկ ծառայությունների կողմից ոչնչացնելը ռուսական լրատվամիջոցներն այնքան ուրախ, հիացած և ոգևորված են ներկայացնում, որ զարմանում ես ռուսական իշխանությունների' կրկին, հերթական անգամ իրենց դոդերի բախչեն գցելու վրա…Լավ, հասկացանք, բայց այդ պետության հեղինակությունը պետք չէ հերթական անգամ ոտնատակ տալ…

 


Հարաբերությունների <<մեղրամիսի>> առաջին օրերին կարծեմ Էրդողանը հայտարարեց, որ ամեն ինչ կանեն իրենց երկրում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար…Մինչդեռ նույնիսկ դեսպանի անվտանգությունը չկարողացան ապահովել, իսկ հարցականները շատ են, շատ-շատ…

 

Առանց արգելքի, առանց ստուգման նախկին ոստիկանի միջոցառման վայրում հայտնվելուց մինչև' թուրքերեն ասած, մարդասպանի ափալ-թափալ ոչնչացումը…Իսլամիստ ահաբեկիչների պարբերաբար կրկնվող ակցիաներից հետո նման մակարդակի անվտանգություն չեն ապահովում:

 

Ռոբերտ Մելքոնյան