Ո՞ր խնձորն է առավել շատ գրավում ձեզ, որը կնախըտրեիք դուք և ձեռք կմեկնեիք այն ուտելու համար: Ի՞նչ կասի ընտրությունը Ձեր անհատականության մասին:

 

Խնձոր #1 Դուք ազնիվ մարդ եք, երբեք չեք ասում մի բան և մտածում մեկ այլ բան: Ինչ կա ձեր ներսում է, այն նաև դրսում է: Դուք չեք կաշկանդվում լինել անկեղծ: Ստեղծված եք փիլիսոփայորեն և ավելի լավ, քան մարդկանց մեծ մասը, կարողանում եք զգալ կյանքի ելևէջները: Դուք երջանիկ եք՝ նախընտրելով չանհանգստանալ որևէ բանի շուրջ շատ լուրջ:

 

Խնձոր # 2 Դուք ուրախ, էներգիայով լի և բաց մարդ եք: Եթե շատերին պակասում է կյանքում բազմազանության համեմունք, ապա այն ձեզ մոտ շատ է: Դուք սիրում եք արկածներ, իսկ միապաղաղ օրերը ձեզ ուղղակի ձանձրալի են թվում: Դուք անհնազանդ եք ու խիստ ժամանակակից: Նորությունն ու անսովոր դեպքերը ձեզ մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում:

 

Խնձոր # 3 Դուք չեք համարում ձեզ աշխարհի ամենահիասքանչ և աննկարագրելի մարդը, սակայն մյուսները գտնում է, որ դուք իսկապես շատ հետաքրքիր եք: Ձեր լավատեսությունը, երևակայությունը ներշնչում ձեզ շրջապատող մարդկանց: Մարդիկ չեն կարողանում սպասել, թե դուք հաջորդիվ ինչ եք անելու: Դուք խիստ համոզիչ տեսակ եք, նույնիսկ, եթե չեք փորձում ինչ-որ մեկին, ինչ-որ բան համոզել: Դուք ունեք լավ համբավ և ձեր խորհուրդները լսում են:

 

Խնձոր # 4 Ձեր կյանքի վերելքներին ու անկումներին դուք շատ զգուշաբար եք մոտենում: Խիստ հավասարակշռված են ձեր մտքերը, գործողությունները և հույզերը: Դուք խիստ համակարգված եք և մի փոքր ամաչկոտ: Նախընտրում եք լսել, քան խոսել և չեք ցանկանում խանգարել այդ հավասարակշռությունը: Դուք այնքան հավատարիմ և հուսալի եք, որ ձեր հետ վախենալու չէ անգամ կրակի և ջրի մեջ գտնվելը:

 

Խնձոր # 5 Դուք մարդ եք, ով ապրում է լիարժեք կյանքով: Դուք չեք փնտրում արկածախնդրություններ, քանի որ ամեն սովորական օր ձեզ համար իրական արկած է: Դուք գնահատում եք ճաշակը, տեսքը, ձայնը և բույրը: Դուք վայելում եք՝ օրը դարձնելով արտասովոր մի բան:

 

Խնձոր # 6 Դուք սկզբունքային մարդ եք՝ աշխույժ ուղեղով: Կարողանում եք ճիշտ պատկերացնել և արագ արձագանքել: Նույնիսկ, եթե Դուք շփվող չեք, անհրաժեշտության դեպքում, հիանալի զրուցակից եք: Շրջապատում ձեզ մարդամոտ են համարում: Դուք և առեղծվածային եք, և ինտելեկտուալ: