ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փոխադարձ քննադատության արդյունքում Հայաստանը հայտնվել էր քաղաքական գերլարված իրավիճակում, և ընդամենը կայծ էր հարկավոր, որպեսզի երկրում տեղի ունենար հասարակական բախումներ, որն անշուշտ լինելու էր արյունալի, միգուցե, նաև ուղեկցվեր մարդկային զոհերով: Փաստ է, որ այդ օրերին նախկին երկու նախագահները ևս անուղղակի սատարում էին Գագիկ Ծառուկյանին և դեմ չէին լինի, որպեսզի ԲՀԿ նախկին առաջնորդը գնար պայքարի՝ բախումների տանելով հասարակությանը :
Նման իրավիճակում Գագիկ Ծառուկյանը կայացրեց որոշում, որի իրական գինը մենք հասկացանք ամիսներ անց և սկսվեց ապրիլյան պատերազմը: Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց , որպեսզի կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը ներքին ցնցումներ ապրի, սեփական վարկանիշի ու իմիջի հաշվին հեռացավ քաղաքականությունից: Հեռացավ , բայց շարունակեց մնալ սեփական պետության և ժողովրդի կողքին, և ինչպես ժամանակը ցույց տվեց, նրա այս ինքնազոհ պահվածքը գնահատվեց և՛ մեր ժողովրդի մի մեծ մասի կողմից , և՛ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողմից, և՛ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Այսօր պարզ երևում է , որ նախագահ Սերժ Սարգսյանի և բարերար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմ են, ընկերական և այս հարաբերությունները ծառայեցվում են Հայաստանի և հայկական գործոնի ուժեղացմանը: Որքան էլ ոմանք պնդեն, որ իրենք համոզեցին՝ Գագիկ Ծառուկյանին հետ կանգնել պայքարից և թույլ չտալ արյունահեղություն, փաստն այն է , որ այդ որոշումը կայացրել է, անձամբ Գագիկ Ծառուկյանը՝ ինքն է կրել այդ որոշման բացասական կամ դրական արդյունքները, բայց մեկ բան փաստ է, որ այդ որոշմանը հաջորդեց ապրիլյան կարճատև պատերազմը և այսօր Գագիկ Ծառուկյանը միմիայն կարող է հպարտանալ , որ ժամանակին կայացրել է ճիշտ որոշում՝ հեռանալով քաղաքականությունից, և թույլ չտալով երկրի ներքաղաքական անդորրի խախտում:
Պատկերացնո՞ւմ եք, իր ամբիցիաների համար Գագիկ Ծառուկյանը գնար արյունահեղության, երկրի ներքաղաքական անդորրը լարելու և հենց այդ պահին Ալիև կրտսերը հարձակման հրաման տար: Արժե , որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, թե՝ ոչ, այլ քննարկման թեմա է, բայց այն որ քաղաքականությունից հեռանալու պարոն Ծառուկյանի որոշումը արդարացի էր և գիատկցված՝ պատմությունն արդեն փաստեց :
Ես Հայ եմ