Որպես կանոն ձմռանը ռազմական գործողությունները սառում են, տեղի են ունենում որոշակի բախումներ, որպեսզի չմարվի լարվածությունը : Սակայն ձմռանը չի նվազում ռազմական բախումների հետևանքով զոհերի թիվը : Սա աշխարհի պրակտիկայում հայտնի բան է : Մենք ամեն վայրկյան, ամեն րոպե պետք է մտածենք, որ պատերազմի մեջ ենք, մենք դա պետք է միշտ նկատի ունենանք քանի դեռ չունենք խաղաղության մասին ստորագրված փաստաթուղթ : Մեր 18-20 տարեկան զինվորներին, մեր պայմանագրային զինծառայողներին, ովքեր Հայոց սահմանները անառիկ են պահում , պետք է գնահատենք :

 

Երբ ասում եմ գնահատել, դա չի նշանակում մեդալներ կախել դոշներին, դա նշանակում է միջոցներ ձեռնարկել բարձրացնելու տղերքի անվտանգության պայմանները, առողջության պահպանման պայմանները : Չկա մի դիրքապահ զինվոր, որ չզորացրվի մի հիվանդություն շալակած... Բայց , ցավները տանեմ, իրենք դուխով են, իրենք հանուն Հայրենիքի կյանքն էլ են տալիս : Մնում է թիկունքայիններս էլ թիկունք լինենք տղերքին ամեն րոպե...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

 

Կարեն Հովհաննիսյան