Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է « ահաբեկչական կազմակերպությունների դեմ ազգային մոբիլիզացիայի մասին»: Նա այս հայտարարությունը կատարել է դեկտեմբերի 14-ի ուշ երեկոյան Անկարայում նախագահական իր նստավայրում:
«Որպես Թուրքիայի հանրապետության առաջնորդ, ղեկավարվելով Սահմանադրության 104-րդ հոդվածով , հայտարարում եմ համազգային մոբիլիզացիա PKK- ի (Քրդական աշխատավորական կուսակցության), ԻՊ-ի, FETÖ (Ֆեթուլլահիստ ահաբեկչական կազմակերպություն) և DHKP-C-ի (օրենքից դուրս գործող Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ) և մյուս բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ », - ասել է Էրդողանը:
Էրդողանը ևս մեկ անգամ հատուկ նշել է, որ մութ արտաքին ուժերը գործում են Թուրքիայի շահերի դեմ:
Կարեն Հովհաննիսյան