Նեթանյահույի՝ Բաքու կատարած այցը, Իրանի կողմից խիստ քննադատության ենթարկվեց ամենաբարձր խոսափողներից: Եվ հետաքրքիր է, թե ինչպես է ադրբեջանական հանրությունը արձագաքնել իրանական կողմի կոշտ հայտարարություններին: (ԱՀ իշխանությունները որևէ կերպ դեռևս չեն համարձակվում արձագանքել:)

 


Ուշագրավ է, որ հենց ադրբեջանական հանրությունը Ադրբեջան-Իսրայել հաբաբերությունների խորացումը տեսնում է որպես Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը զսպելու մեխանիզմ և հակակշիռ:

 


Միգուցե բանական է, որ դարեր շարունակն իրանական ազդեցության գոտի հանդիսացող և իրանական մշակույթ կրող ադրբեջանցիների համար ծանր և անընդունելի է, որ հավատակից, դավանակից պետությունը բավական բարձր հարաբերություններ ունի քրիստոնյա հայերի հետ:
Մինչև նախորդ դարի վերջերը իրենց՝ որպես ազգ «մուսուլման» անվանող ադրբեջանցիները, հավանաբար չեն հասկանում, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը ծանր հետևանքներ կարող է թողնել Ադրբեջան պետության համար:

 

Աշոտ Մովսիսյան