Ներկայացնենք հայուհիների համար նախատեսված մարմնամարզական վարժանքների այս ուշագրավ ուղեցույցը, որը փաստացի նմանատիպի կանոնակարգման անդրանիկ փորձն է համարվում: Այն տպագրվել էր Կ.Պոլսում լույս տեսնող հայկական սպորտային առաջին «Մարմնամարզ» պարբերականում:
«Մարմնամարզ»-ը հրատարակվել է 1911-1914 թթ., թերթի խմբագիրն է եղել Շավարշ Քրիսյանը, որն ի դեպ նաև ներկայացվող վարժությունների աղյուսակի հեղինակն է: Շավարշ Քրիսյանը, ով հայկական մարզական առաջին ակումբների հիմնադիրներից էր նաև, ծնվել էր Կ.Պոլսում 1886-ին, սովորել Պարտիզակի Ամերիկյան և Պերպերյան վարժարաններում, Ռոբերտ Քոլեջում, այնուհետև ուսումը շարունակել Փարիզում և Լոնդոնում:
1915-ին նա երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհը դարձավ:
Ռուբեն Շուխյան