Նոր կոշիկն իսկական փորձություն է ոտքերի համար։ Adme.ru-ն առաջարկել է տարբերակներ, որոնք հնարավորություն են տալիս մեկընդմիշտ ազատվել ցավից և անհարմարությունից, որ պատճառում են կոշիկները։

1. Սպեղանի (պլաստիր)։ Սա հավանաբար ամենաակնհայտ և տարածված միջոցն է, սակայն, անխոս, շատ լավ է աշխատում։ Կանխարգելում է բշտիկների առաջացումը, հատկապես, երբ բարձրակրուկ կոշիկ եք կրում։

1

2. Մանկական ցանափոշի։ Մինչ կոշիկը հագնելը մի փոքր մանկական ցանափոշի լցրեք դրա մեջ։ Եթե կոշիկը բոբիկ ոտքով եք կրելու, դա անելուց առաջ համոզվեք, որ այն չոր է:

2

3. Հաստ գուլպա և վարսահարդարիչ։ Հաստ գուլպայով հագեք նոր կոշիկը։ Վարսահարդարիչը պահեք այն հատվածին, որտեղ այն սեղմում է ոտքը։ Կոշիկը կրեք այնքան ժամանակ, քանի այն չի սառել։ Նյութը, որից պատրաստված է կոշիկը, տաքության ազդեցության տակ լայնանում է, դառնում ավելի նուրբ։ Սա աշխատում է միայն բնական նյութերի դեպքում։

3

4. Հոտազերծիչ (դեզոդորանտ)։ Ոտքի հետնամասը, մատներն այն հատվածներն են, որոնք ամենաշատն են տուժում նոր կոշիկ կրելու արդյունքում։ Պրոբլեմատիկ հատվածներին կարող եք հոտազերծիչ քսել։

4

5. Կոշիկի սիլիկոնե միջատակ (стелька): Սրանք շատ հեշտ է գտնել։ Արտադրվում են ինչպես ամբողջական, այնպես էլ փոքր միջատակեր։

5

6. Ջուր՝ պլաստիկ տոպրակում։ Երկու պլաստիկ տոպրակի մեջ ջուր լցրեք և դրեք կոշիկների մեջ։ Կոշիկն ամբողջ գիշեր թողեք սառնարանում։ Առավոտյան սառնարանից հանելուց հետո կնկատեք, որ կոշիկն ավելի լայն է դարձել։

6

7. Սիլիկոնե միջատակեր։ Ոտքերի հետնամասում գրգռումից և բշտիկների առաջացումից խուսափելու համար սիլիկոնե միջատակեր օգտագործեք, որոնք նախատեսված են ոտքերի հետնամասում դնելու համար։

7 

8. Սպեղանիով ամրացրեք 3-րդ և 4-րդ մատները։ Սա կարող է տարօրինակ թվալ, սակայն արդյունքում ավելի հեշտ կլինի բարձրակրունկներ կրել։

8

9. Ոտքերին հանգստանալու ժամանակ տվեք։ Եթե ամբողջ օրը ոտքի վրա եք, ձեզ հետ հարմար ցածր կոշիկներ վերցրեք, որոնցով կարող եք փոխել բարձրակրունկները։

9

10. Տանկետկաները հրաշալի այլընտրանք են բարձրակրունկերին։ Ամեն օր բարձրակրունկների վրա քայլելը ծանր է ոտքերի համար։ Ուշադրություն դարձրեք տանկետկաներին. բարձրությունը գրեթե նույնն է, սակայն այս կոշիկներն ավելի հարմար են։

10