Իսլամական պետությունը տարածեց հայտարարություն Սիրիայի Թադմուր (Պալմիրա) քաղաքի նվաճման մասին:
Ըստ հայտարարության՝ 4 օր տևած մարտերից հետո, կիրակի օրը կարողացել են վերցնել Պալմիրան:

 


Հարձակումն իրականացրել են մի քանի ուղղություններից, կառավարական ուժերից վերցրել են՝ 30 տանկ, 6 БМП, 6 հրանոթ, 7 գնդացիր և այլն:
Իհարկե, անսպասիլի հարձակումների մարտավարությունը կիրառվում է ԻՊ-ի կողմից, սակայն հիմնական պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, իսլամականների կողմից Պալմիրայի կաշառված զինվորական ղեկավարությունն է եղել:

 


Ստորև ԻՊ-ի տեղադրած Պալմիրա քաղաքի և հարակից բնակավայրերի քարտեզն է, կանաչ գույնով ԻՊ-ի վերահսկողության տակ հայտնված նոր տարածքներն են, որոնց կենտրոնում Պալմիրան է:

 

Սարգիս Գրիգորյան