Աշոտ Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.
Փաստորեն Գագիկ Ծառուկյանի ծաղկեփունջ դնելու համար ավելի շատ մարդ էր հավաքվել, քան որոշ քաղաքական գործիչների հանրահավաքներին: Հիմա շատերդ կասեք, որ մարդիկ գնացել էին փող ուզեին, ցուրտ ա, նեղն են և այլն: Իսկ ձեր կարծիքով Գյումրիում սոված, ծարավ , դոմիկում ապրող տարիքով մարդիկ ձեր սիրուն աչքերի համար ե՞ն գնում ընտրության: Ոչ գործ եք անում, որ արածներիդ համար ընտրեն, ոչ փող եք կարում բաժանեք, որ փողի համար ընտրեն:
Ժողովուրդը հասել է այն աստիճանին, որ վաղուց թքած ունի բոլորի վրա, իրան արդեն հետաքրքրում է տեղում ստացած շահը ու օգուտը, թե չէ անկապ խոստումները վաղուց հոգնեցրել են բոլորին՝ մանավանդ գյումրեցիներին: