Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

 

Քիչ առաջ ցավով տեղեկացանք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի Գյումրի կատարած այցելությունից առաջ Վարդանանց հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ 50-ն անց տղամարդը տեղում մահացել է սրտի կաթվածից: Գագիկ Ծառուկյանը հրապարակում գյումրեցիների հետ հանդիպումից հետո է միայն տեղեկացել այդ մասին: Նա խնդրել է իր ցավակցությունը փոխանցել մահացածի ընտանիքին և հարազատներին:

 

Լուսանկարը՝ Aravot.am-ի: