Տաքսիստները, որոնք հաճախ են խաբում քաղաքացիներին, մի քանի կոպեկ ավել գումար վերցնելու համար, ինչ-որ տեղ հասկանալի են: Նրանք իրենց ընտանիքն են պահում:
Ցավալին այն է, որ նման մի երևույթ այսօր լրագրության մեջ կա: Լրագրողների տեսակ կա, որ մի քանի լայք ու քոմենթ, մի քիչ քաղաքական մուտիտ քցելու համար, սուտ լուրեր են գրում, կեղծելով իրականությունը: Սրանք ավելի վատն են, որովհետև լրագրողի գռդոնչի տեսակ են:
Այսօր Գագիկ Ծառուկյանն այցելել է Գյումրի; Մինչև Ծառուկյանի այնտեղ հասնելը մի քաղաքացու ինքնազգացողություն է վատացել, ով էլ հիվանդանոցի ճանապարհին ինֆակտից մահացել է:
Լրատվամիջոցներ եղան, որոնք կորցնելով իրենց սրբությունը, մարդու մահը արանագրելով, կապեցին Ծառուկյանի այցի հետ:
Զզվելի եք, երբ փորձում եք ձեր տերերին հաճոյանալ, այս ողբերգության վրա:
ՀԳ. Ի դեպ, Ծառուկյանին դիմավորող մարդկանց քանակից արդեն պարզ է, թե ինչու է քաղաքական մեռելների սիրտը դող ընկել: Սարսափում են նրանք այն մտքից, որ Ծառուկյանը վերադառնում է, ու դրա համար էլ ողբերգական միջադեպը կապվում է նրա այցի հետ:
Անահիտ Էլբակյան