Էն որ չպսակված ու պսակվելու հույս կամ ցանկություն չունեցող աղջկեքը ֆբ-ում ֆռֆռում են, էտ ինչ որ տեղ հասկանալիա. նրանք վայելում են իրանց կուսակյանքը...
Բա մի բան չեմ հասկանում, էս պսակված կանայք ընչի են ֆբ-ում՞ Նեուժելի էս ժամին մարդու կնիկ չունեն քննարկելու օրվա արածները ու վաղվա անելիքները, լույսի վարձի հայթայթումը, գազի վարձի մուծելու համար վերցվելիք վարկի մարումը, երեխեքի դպրոցը, վերջապես մի կինո նայեն մարդու հետ, պառկեն տեղաշորի մեջ ու թեյ ըմպեն, վաղվա հացը սարքեն, կամ հազիվ երեխեքին խաբել քնացրել են ու երկուսով գոնե մակարենա պարեն...
Ասածս ինչա՝ այ ձեր հոգուն մատաղ, փշտ եղեք էտ կոմպի առաջից ու մի ընտանեկաօգուտ բանով զբաղվեք ու հետաքրքիր բաներ մտածեք, որ ձեր ամուսինը ամեն երեկո վազելով գա տուն՝ հույս ունենալով, որ էսօր իրան երեկոյան էլի հետաքրքիր բանա սպասվում։
Թե չէ հեշտա սաղ օրը ձեզ նեղություն չտաք ու վերջում ասեք. «Մարդս հաստատ ինձ դավաճանումա ու ուրիշի մոտա»....
Հիշեք՝ ինչքան ձեր մարդու համար իրա տուն գալը անհետաքրքիր լինի (դա ձեզնից էլա կախված) էնքան ինքը չի գա կամ կգա մենակ երեխեքին տեսնելու համար ։)
Հ.Գ. Բայց ամուսնուց էլա մեծ բան կախված. պիտի ինքն էլ իր հերթին նենց անի, որ կինը շահագռգված լինի իրա՝ տանը մնալուն ։)
Անկախ Հայաստան