Արդեն ձմեռ է, և ցուրտ եղանակի հետ նաև ձյուն, ձնամրրիկ, մերկասառույց, որոնք ոչ միայն տրամադրության անկում են ապահովում, այլև մի շարք անհարմարություններ ստեղծում:

Սակայն եթե մի քանի հնարքների տիրապետեք, ապա այդ տհաճությունները կարելի է հաղթահարել առանց էմոցիոնալ և ֆինանսական կորուստների:

 

Եթե երեկոյան մեքենան կայանեք կափարիչը դեպի արևելք, ապա առավոտյան ստիպված չեք լինի գործ ունենալ սառած ապակու հետ

Փխրուն ձյան դեպքում մեքենայի անվադողերի շուրջ կատվի կեր լցրեք

Ապակու վրայի սառույցը կարելի է անվտանգ հեռացնել CD սկավառակի միջոցով

Պատուհաններին ամրացված պղպջակավոր թաղանթը կպաշտպանի ցրտից և միջանցիկ քամիներից

Image result for bubble wrap window insulation

Հին սվիտերը հիանալի միջոց է ձեռնոցներ պատրաստելու համար

Բրդյա հագուստի վրա առաջացած քոլքը կարելի է մաքրել հին ածելու միջոցով

Հալված ձյունը տանը չտարածելու համար անհրաժեշտ է կոշիկները դնել քարախիճով լցված սկուտեղի մեջ

Հեծանիվը կարելի է անվտանգ քշել ձյան վրա՝ անվադողերին լարեր կապելով

Եթե սառած փականը ոչ մի կերպ չի բացվում, ապա տաքացրեք բանալին կրակայրիչի միջոցով

Հողաթափի տակացու ստանալու համար կտրեք բրդյա կտորից