Պառլամենտում այսօր իր աշխատանքներն ավարտեց ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանը, վերջին քառօրյան առանձնացավ միայն նրանով, որ չնայած երեք օրերի ժամավաճառությանը վերջին օրը 2017-ի բյուջեն դրվեց քվեարկության և վավերացվեց: Բյուջեն քվեարկելուց հետո պատգամավորները սկսեցին շատ արագ ու կացմակերպված լքել նիստերի դահլիճը:
Ստեղծված իրավիճակից սրտնեղած Գրիգորիչն ուղղակի անելանելի դրության մեջ էր. ժխորի մեջ փորձում էր սաստել բոլորին և հայտարարեց, թե 17.30-ին բոլոր պառլամենտականները լինեն նիստերի դահլիճում, քանի որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի ԱԺ աշխատանքների առաջին և վերջին նիստերին հնչում է պետական օրհներգը և պատգամավորները հարգում են պետական խորհրդանիշները, նրա խոսքերով բոլոր պատգամավորը պարտավոր են հարգալից վերաբերվել և մանսակցեն այդ արարողակարգին:
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում քանիցս ականատես եմ եղել բազամթիվ դեպքերի, երբ նիստերի սկիզբն ու ավարտը խորհրդարանը անցկացրել է ոչ ամբողջական կազմով: Պետք է փաստենք, որ անգամ այդ պաշտոնական արարողություները մեր պառլամենտի ազգընտիրներն արհամարում են, ինչը խոսում է նրանց' դեմոկրատական սկզբունքների և պառլամենտարիզմի նկատմամբ ունեցած անտարբեր և արհամարալից վերաբերմունքի մասին. այդ պատգամավորները կամ նրանց սատելիտներն,ԱԺ-ում ուղղակի աթոռ են մաշում: Սա բոլորիս, առաջին հերթին իշխանություններին լուրջ մտածելու առիթ պետք է տա, հարկ է ևս մեկ անգամ վերանայել շարքերը և տեսնել, թե առաջիկա ընտրություններին ինչ կազմով պետք է ներկայանան պառլամենտում:
Օրվա ընթացքում ողջ քննարկումներն անցան դատարկ միջավայրում, իսկ օրակարգային հարցերը բավական շատ էին. քառօրյայի վերջին օրը քննարկվեց 10 օրենսդրական նախաձեռնություն և միջազգային պայմանագիր: Քննարկումների ընթացքում հարց տվողները և ելույթ ունեցողները բացառապես 4-5 հոգի էին. ի դեպ ընգծեմ' բացակայում էին նաև ընդդիմադիր սեկտորի ներկայացուցիչներ:
Ճիշտ է քառօրյայի աշխատըանքները սպառվեցին, սակայն մոտ 150 օրենքների նախագծեր շարունակեցին հանգստանալ խորհրդարանի մեծ օրակարգում:
Փակման պաշտոնական արարողության ժամանակ պլենար նիստերի դահլիճում բավականին հետաքրքրիր պատկեր էր. ՀՀԿ-ականների մոտ 75 տոկոսն ականջալուր էին եղել Գրիգորիչի հորդորներին և բարեհաճել էին խորհրդարան, ԲՀԿ-ի սեկտորը գրեթե դատարկ էր' ներկա էին 3-4 պատգամավոր, դաշնակցականների պատիվը պահում էր միայնակ մնացած Ռուստամյանը, ընդդիմադիր մյուս սեկտորը, չնայած իրենց սակավ թվին, ունեին քիչ բացականեր, տեղում չէին Նիկոլը, Զառան, Թևանը:
Հ.գ. Ի դեպ, խորհրդարանի աշխատանքները սրանով չավարտվեցին, դեկտեմբերի 13-ին արդեն նշանակված է հերթական արտահերթը, որի օրակարգը բավականին հագեցած է:
Արմեն Հովասափյան