Սա անկեղծ մտահոգություն է, այլ ոչ թե ինքնանպատակ քննադատություն…

 


Վարչապետի «կրճատման քաղաքականությունը» չի բխում ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածից, համաձայն որի' ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Առանց այն էլ' մի կերպ գոյատևող հանրային ոլորտի աշխատողներին համատարած աշխատանքից ազատելով' ավելի է խորացվում երկրում առկա սոցիալական բևեռացումը: Չի կարելի մահացող տնտեսությունը փրկել սոցիալական ցնցումների գնով:

 


Ավելի ուշադիր և հետևողական լինելու դեպքում, հաստատ կարող են գտնվել մեկ տասնյակից ավելի ճանապարհներ' վիճակը շտկելու համար:

 

Համենայնդեպս, գործազուրկների ու պոտենցիալ արտագաղթողների բանակն ավելացնելը տնտեսական խնդիրները լուծելու լավագույն միջոցը չէ…

 

Գևորգ Պետրոսյան