Ես երեկ լուռ հետևում էի երկրաշարժի մասին գրառումներն, և հեռարձակումներին: Այն ինչ գրեմ ընդունվելու է սվիններով, բայց պետք է ի վերջո դրա մասին խոսել:

 


Անցել է 28 տարի արհավիրքից, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց հարազատներին, փոքր ազգ ենք, բնական է 25.000 զոհ, եթե լինում է դա դիպչում է յուրաքանչյուրիս, ես դեմ չեմ զոհերին հիշելուն, դեմ չեմ 《Ուրախ ավտոբուս》ֆիլմով աշխարհին այդ ցավը պատմելուն, բայց եկեք դա անենք բացառապես 《Ուրախ Ավտոբուսով:

 


Ցավը մեծ է ու մենք անընդհատ հետ ենք գնում այդ ցավին, չենք ցանկանում դուս գալ այդ փակ շրջանից: 88թ.-ը չպետք է մոռանանք, բայց և չպետք է անընդհատ այդ արհավիրքի կադրերը դնենք մեր երեխաների ու մեր ենթագիտակցությունների մեջ:

 

Էդգար Խաչատրյան