«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում, անդրադառնալով այսօրվա միջադեպին, կոչով դիմել է բոլոր լրագրողներին:
Արմինե Օհանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի լրագրողներ, խնդրանքս ձեզ բոլորիդ՝ անգամ եթե շատ չեք սիրում «Հրապարակը» եւ Վահե Մակարյանին նյութեր մի արեք այս խուլիգանին արդարացնող․․․այս ուղտը կարող է բոլորիդ դռանն էլ չոքել՝ մի օր Վահեի հարցը դուրները չի գա, մյուս օրը ձեր գրած տեքստը, երրորդ օրը ձեր աչքերի գույնը․․․սա աննախադեպ բան է, որ պատգամավորը հարց տալու համար ծեծում է լրագրողին․․․քուչի տղու նման կանչում է «տալդա» տեղ, որտեղ չեն նկարահանում եւ ծեծում․․․
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը այսօր ծեծել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին: