Մեր կողմից
Փաուերի քաղաքական և ակադեմիական պոտենցիալը չոգտագործելը հանցանք է
Սամանթա Փաուերը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացիցիչը, հունվարի 20-ից հետո ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ Մինչ այդ, նա դարձավ հեռացող վարչակազմի միակ անդամը, ով Հայոց Ցեղասպանություն եզրույթն օգտագործեց։
Նա համարվում է Օբամայի վարչակազմի ամենալուրջ ազդեցություն ունեցող գործիչներից մեկը ոչ միայն Պետդեպում, այլև ակադեմիական շրջանակներում։ Նա գիտնական է, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր և Հայոց Ցեղասպանության ճանաչման ջատագով։ Նրան է պատկանում «Պրոբլեմը դժոխքից. ԱՄՆ-ն և Ցեղասպանության դարաշրջանը» աշխատությունը։
Այս կալիբրի գործչի հետ պետք է ակտիվ աշխատել և օգտագործել նրա անսահմանափակ պոտենցիալը, քանի որ նա կարող է հայերիս համար շահերի անփոխարինելի պաշտպան՝ լոբբիստ լինել։ Սակայն հիշելով, թե նախկին դեսպան Ջոն Էվանսի կապերն ու կարողությունները որքանով են օգտագործվել մեր կողմից, այս դեպքն էլ ինձ խիստ մշուշոտ և կասկծելի է թվում։
Նկարում Բայդենն ու Փաուերը Ցեղասպանության 100 ամյակի միջոցառման ժամանակ, անմոռուկները փակցված։
Սուրեն Սարգսյան